Ամունդի-Ակբան աջակցում է Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ որպես Կապույտ գոտու գործընկերը՝ վերահաստատելով իր հանձնառությունը պատասխանատու ներդրումների և կայուն զարգացման սկզբունքներին։
Որպես կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ՝ Ամունդի-Ակբան կարևորում է ոչ միայն իր մասնակիցների երկարաժամկետ ֆինանսական բարեկեցությունը, այլև այն միջավայրի կայունությունը, որտեղ ապրելու են ներկա և ապագա սերունդները։
Պատասխանատու ներդրումների ոլորտում Ամունդի-Ակբան հիմնվում է Ամունդի խմբի միջազգային փորձի վրա՝ տեղայնացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ/ESG) սկզբունքները, և գործադրում է լավագույն ջանքերը՝ դրանք ինտեգրելու իր ներդրումային գործընթացներում։
Մասնավորապես, Ամունդի խմբի ԲՍԿ վերլուծություններն ու վարկանիշները ներառված են Ամունդի-Ակբայի պորտֆելների կառավարման համակարգերում, ֆինանսական ցուցանիշներից բացի Ընկերության փորձագետները գնահատում են նաև ներդրումների հետ կապված կայունության գործոնները։
Կարդացեք նաև
Ամունդի խումբը պատասխանատու ներդրումների ոլորտի միջազգային առաջատարն է՝ աշխարհում 10 խոշորագույն ակտիվների կառավարիչներից 1-ինը, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության հարցերի շուրջ քվեարկություններով[1]։ 2025թ․վերջի դրությամբ Ամունդին կառավարման ներքո ունի ավելի քան 1 տրլն եվրո պատասխանատու ներդրումային ակտիվներ[2]։ Խմբի ներդրումային մոտեցումներն ընդգրկում են կայուն զարգացման գործոնների ինտեգրման տարբեր մակարդակներ՝ ԲՍԿ նվազագույն պաշտպանական չափանիշներից և պատասխանատու գործելակերպ ունեցող ընկերությունների ընտրությունից մինչև կայուն տնտեսության զարգացմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ներդրումներ։
Համադրելով միջազգային փորձը Հայաստանի կապիտալի շուկայի առանձնահատկությունների հետ՝ Ամունդի-Ակբան փորձում է զարգացնել պատասխանատու ներդրումային գործելակերպը և ներդնել լավագույն ջանքերը՝ տեղական ներդրումներում այն հնարավորինս կիրառելու ուղղությամբ։ Ընկերությունը գիտակցում է, որ պատասխանատու ներդրումային որոշումները նաև ներդրում են ապագա սերունդների բարեկեցության մեջ։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։
[1] ShareAction, Voting Matters 2024
[2] Աղբյուրը՝ Amundi, տվյալներն առ 31/12/2025



















































