Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

Արշակ Սադոյանը Խորհրդարանում թեժ մարտեր են ծավալվելու բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելու դեմ: Հետաքրքիր է, որ լյումպենացված զանգվածի համար նախատեսված այդ քարոզչությանը մասնակցում են ոչ միայն հայաստանյան Ամպիլովը եւ կոմունիստները, այլեւ իրենց «աջ» համարող որոշ գործիչներ: Առաջարկվող օրենքն իսկապես «տնազ» է, սակայն զուտ այն պատճառով, որ դրանից առաջ նույն խորհրդարանը մեկ այլ «տնազ-օրենք» է ընդունել, ըստ որի, բաշխիչ ցանցերը պետք է սեփականաշնորհել ԱԺ օրենքով: Իսկ նախագահը, որ շատ վճռական է իր աթոռը պահելու համար պայքարում, այս հարցում վճռականություն չդրսեւորեց եւ այդ նախորդ «տնազի» վրա «վետո» չդրեց: Իրավապահ մարմինները Հայաստանի եւ Ղարաբաղի իրավապահ մարմինները շարունակելու են տարօրինակ լռություն պահպանել՝ խոշտանգումների մասին ներկա եւ նախկին կալանավորների ահազանգերի վերաբերյալ: Հասարակության տրամադրությունն այստեղ միանշանակ է. պատկերացնել, որ մեկուսարաններում կալանավորներին չեն ծեծում, հավասարազոր է այն ֆանտաստիկ ենթադրությանը, որ ոստիկանները, դատախազները, քննիչներն ու դատավորները կաշառք չեն վերցնում կամ որ աշխարհում գոյություն ունեն սպիտակ նեգրեր: Սաթիկ Սեյրանյանը «Առավոտի» թղթակիցը հաջորդ շաբաթ մեկնում է Մոսկվա՝ Միջազգային կինոփառատոնը լուսաբանելու նպատակով: Հաշվի առնելով Սաթիկի բախտը եւ մեր ընդհանուր դառը փորձը՝ պաշտոնապես զգուշացնում ենք. եթե նրա Ռուսաստանում գտնվելու օրերին Պուտինի կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձ կազմակերպվի, եթե Պետերբուրգում սպանեն որեւէ գործարարի, Վլադիվոստոկում սկսվեն լույսի հովհարային անջատումները, իսկ Չեչնիայում «ֆուգասի» վրա պայթի դաշնային զորքերի որեւէ բեռնատար, մեր թղթակիցն այդ ամենի հետ որեւէ կապ չունի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31