Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 24,2026 10:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունների ներսում և իրավական համակարգում թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու միջադեպի հետ։

Խնդիրն այն է, որ այն հատվածում, որտեղից ադրբեջանցին հատել է սահմանը, վերահսկողությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Հետևաբար, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել՝ առաջին հերթին բանակի ծառայության կազմակերպման, սահմանային վերահսկողության և պատասխանատու պաշտոնյաների գործողությունների կամ անգործության վերաբերյալ։

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը։ Ո՞վ էր պատասխանատու այդ հատվածի անվտանգության համար, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել նման միջադեպը։

Այս հարցերն այժմ, ըստ մեր աղբյուրների, քննարկվում են իշխանական շրջանակներում։ Ուշադրության կենտրոնում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն ու նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որոնցից ակնկալվում է բացատրություն՝ սահմանային վերահսկողության կազմակերպման վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031