Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՄ

Օգոստոս 08,2000 00:00
Toto

«Երբ նոր էին Բաբայաններին ու նրանց շրջապատին ձերբակալել՝ տեղի բնակչության մեծ մասն ուրախ էր։ Այսօր արդեն վերաբերմունքը 180 աստիճանով փոխվել է։ Ինչո՞ւ։ Նրանք Սամվել Բաբայանին բռնակալ էին համարում, բայց հիմա մի քանի հարյուր մանր, պուճուր բռնակալիկներ են հայտնվել՝ ամեն ոստիկանապետ ահաբեկիչ է դարձել իր տարածքում եւ ինչ ուզում անում է»,- մարտի 22-ի գործով պաշտպան Արմեն Մանուկյանն այս պատկերին հավելեց նաեւ հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ օրավուր ավելացող խզումը։

Կարդացեք էջ 3:

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԱԺՄ-Ի ՀԱՄԱՐ

ajm

Պետական ունեցվածքի կառավարման նախարարությունն ակտիվորեն համալրվում է ԱԺՄ-ականներով ու նրանց մերձավորներով։ Բացի այն, որ փոխնախարար դարձավ ԱԺՄ վարչության նախկին անդամ Միքայել Մելքումյանը, Դավիթ Վարդանյանի ղեկավարության ներքո աշխատում են նաեւ Ֆիլարետ Բերիկյանի աղջիկը, Ալբերտ Օրդյանի տղան։ Հայտարարված է կադրերի ատեստացիա, որի արդյունքում թերեւս նոր աշխատատեղեր բացվեն ԱԺՄ-ականների համար։

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Eduard Ghazaryan

Բուհերի ընդունելության քննություններից առաջ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը սպառնաց, որ պատահական ընտրությամբ ստուգված տետրեր կվերցնեն առարկայական հանձնաժողովներից, որպեսզի տեսնեն, թե հանձնաժողովներն օբյեկտի՞վ են գնահատում: Քննությունների ավարտին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ, սակայն սպառնալիքը մինչ օրս չի կատարվել: Հավանաբար, նախարարը վստահ է իր հանձնաժողովների գերազնվությանն ու օբյեկտիվությանը, այլապես այս տարի նրանց այդքան մեծ ազատություններ չէր շնորհի՝ վերահսկողական եւ աշխատանքի գնահատման ոչ մի լուրջ մեխանիզմ չապահովելով:

ԿԱՊ ՉԿԱ

Armen khachatryan

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանն «Առավոտի» օգոստոսի 5-ի համարում հրապարակված «Տնաշեն Խաչատրյան» լուրի առնչությամբ հայտնեց, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ոչ մի կապ չունի Իսահակյան 34 հասցեում կառուցվող առանձնատան եւ Արթուր Խաչատրյանի հետ, որին քաղաքապետարանը իրավունք է տվել իրականացնել այդ շինարարությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031