Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ

Ապրիլ 04,2001 00:00

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ Ինչպես եւ ակնկալվում էր, ԱԺ-ն երեկ մերժեց պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի, ընդունելության քննությունների անցկացումը պիտի բուհերին հանձնվեր։ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին Վ. Բաղդասարյանի այդ օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել էր 83 «կողմ» ձայներով։ Այս նախաձեռնությանը դեմ էին ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ու ԿԳ նախարարը, ե՛ւ նաեւ հասարակական կարծիքը։ Թեեւ պատգամավորը, տեղի տալով այդ ճնշումներին, օրինագծից աստիճանաբար հանել էր նախատեսվող երեք փոփոխություններից երկուսը (մեկով արտոնությունները սահմանում է ՀՀ կառավարությունը, մյուսով՝ քննությունների անցկացումը հանձնվում է բուհերին), սակայն նույնիսկ այդ ձեւով օրինագիծը մերժվեց։ Քվեարկությանը մասնակցած 80 պատգամավորներից միայն 35-ը «կողմ» քվեարկեց օրինագծին։ Օրինագծում մնացած միակ կետը նախատեսում էր ուժը կորցրած ճանաչել օրենքի 53-րդ հոդվածը, որով ամրագրված է, որ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետը ուժի մեջ պիտի մտնի միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության մասին օրենքն ընդունելուց հետո։ 28-րդ հոդվածի այդ 5-րդ կետը նախատեսում է, որ ռեկտորները ոչ թե պիտի նշանակվեն, այլ ընտրվեն։ Այնպես որ, առաջիկայում ռեկտորներին ընտրություններ չեն սպառնում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել