Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎԸ ԴԺԳՈՀ Է, ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀԱՆԳԻՍՏ

Ապրիլ 04,2002 00:00

ԿՈԼԵԿՏԻՎԸ ԴԺԳՈՀ Է, ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀԱՆԳԻՍՏ «Առավոտի»՝ 21.03.2002 թվականի «Ինչքա՞ն կարելի է խաբել» հոդվածի կապակցությամբ տեղեկացանք, որ «Էներգաչափ» ՓԲԸ Վանաձորի լաբորատորիայում տեղի է ունեցել քննարկում: Կոլեկտիվի ղեկավարությունը դժգոհել է, թե ինչու՞ հոդվածում չի երեւում, թե աշխատողներից կոնկրետ ովքեր են դիմել թերթին՝ աշխատավարձի չվճարման կապակցությամբ: Կարծում ենք, առանձնապես նշանակություն չունի, թե կոնկրետ ովքեր կամ քանիսն են դիմել թերթին, կարեւորը՝ աշխատավարձերի չվճարումների փաստն առկա է: Հատկանշական է, որ հոդվածի արդյունքում աշխատողներին սպառնացել են, թե հիմնարկում կրճատումներ կկատարվեն: Նման սպառնալիքները սովորական երեւույթ են տեւական ժամանակ աշխատավարձ չտվող հիմնարկների մեծ մասում. դժգոհությունների դեպքում աշխատողներին սպառնում են կրճատումներով: Միաժամանակ տեղեկացանք, որ մարտի 28-ին, ի վերջո, բաշխվել է 2001 թվականի մայիսի աշխատավարձը, ինչը, սակայն, աշխատողների «ըմբոստ» մասի տեղեկացմամբ, քիչ է մխիթարական, եւ, վերջիններս, հնարավոր է, հետագա ամիսների գումարները շուտափույթ ստանալու համար ստիպված լինեն դիմել դատարան, որովհետեւ հույս չունեն, թե դրանք առաջիկայում կվճարվեն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել