Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Նոյեմբեր 23,2005 00:00

ԿԱՆԽՈՒՄ
ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ Մարզային այցերի հետաքրքիր ոճ ունի «Ազգային
միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը. նա մինչեւ վերջին պահը լրագրողներին չի
հայտնում, թե հատկապես որ բնակավայրն են մեկնելու: Պատճառաբանությունը մոտավորապես
այս է, որ տեղեկությունը չտարածվի եւ իշխանությունները չկարողանան խոչընդոտել: Սակայն
վերջիններս, որպես կանոն, միշտ էլ տեղյակ են լինում, թե որտեղ է հանդիպում անցկացնելու
«ԱՄ»-ն՝ չէ՞ որ նախապես դահլիճ են վարձակալում եւ այլն: Ուրեմն՝ ինչո՞վ է պատճառաբանված
այս զգուշավորությունը՝ հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Տեղական իշխանությունները
ժողովրդից պակաս չեն զզված երեւանյան բարձրաստիճան պաշտոնյաներից: Եվ երբ մենք հրապարակային
հայտարարում ենք հանդիպման մասին՝ սկսած նախագահի նստավայրից, կառավարությունից,
ոստիկանապետից, դատախազությունից՝ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում համապատասխան
ծառայությանը տալ հանձնարարություն, որ ձեռնարկվեն ամենախիստ միջոցները՝ տապալելու
մեր հանդիպումները: Բայց երբ մենք կարողանում ենք մեր տեղական կառույցների միջոցով
հոգալ դահլիճների հարցը՝ արձագանքն այդքան մեծ չի լինում: Եվ իշխանություններն արդեն
իսկ չեն հասցնում իրականացնել նման կազմակերպական աշխատանքներ: Ճիշտ է, նրանք 1 օր
առաջ, որպես կանոն, իմանում են, բայց մենք արդեն հասցրած ենք լինում տեղեկացնել բնակչությանը
հանդիպման վայրի եւ ժամի մասին: Նման պարագայում, երբ մարդ արդեն իսկ տրամադրված
է գալ հանդիպման եւ բռնանում են նրա ցանկության վրա՝ հավատացնում եմ, այդ ամենն ունենում
է ճիշտ հակառակ ազդեցությունը: Տառապանքներս փորձ ունի. երբ առաջ հրապարակայնորեն,
անգամ խորհրդարանի ամբիոնից էինք հայտարարում հանդիպումների մասին՝ ճիշտ այդ օրվանից
հայտարարվում էր «տագնապ», եւ տուն առ տուն մտնելով՝ «բարեկամաբար» առանձնահատուկ
զգուշացնում էին, ընդհուպ մինչեւ ահաբեկելը, թե այնտեղ ծեծկռտուք է լինելու, կլինեն
վիրավորվածներ… եւ շառից-փորձանքից հեռու մնալու հորդորներով էին դիմում մեր համակիրներին:
Սա է պատճառը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930