Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ

Դեկտեմբեր 17,2005 00:00

ԳՈՒՑԵ ԼՌԵ՞ԼՆ Է ՃԻՇՏ Ինչպես երկու հրաշալի աղջիկ, նստած հեռուստակենտրոնում՝ ստիպված էին լսել մարդկանց, ովքեր խճճվում էին «հասկացության» եւ «հասկացողության» մեջ: Ինձ՝ շահախնդիր հեռուստադիտողիս, պարզ դարձավ, որ աղջիկները, ովքեր ֆուտբոլ, հետեւաբար՝ նաեւ հանդբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ են խաղում, ամենեւին էլ աղջիկներ չեն՝ տղաներ են: Եվ, ընդհանրապես, մրցակցային ոգին աղջկան առնականացնում է, «աչքերը չարանում են», մազային ծածկույթ է առաջանում, ձայնը խռպոտում է, մի խոսքով՝ իսկական «Շարիկով» են դառնում: «Եվրախորհրդից նետված» բոլոր թեմաները սպառված են «Բաց նախագծի» կողմից: Երբ ասելիքը վերջանում է, գուցե լռե՞լն է ճիշտ… Միջնադարի ճիզվիտական դատարան հիշեցնող հաղորդումը, հագեցած ժամանակակից հասկացություններով (ոչ հասկացողություններով), բնավ չփոխեց իրական բովանդակությունը՝ դատը: Սեռափոխությունը սեփական սեռին դավաճանելն է, որի ականատեսն էլ եղանք: Բայց ֆուտբոլիստ աղջիկները չդավաճանեցին… Իսկ «դատավորի» «տաբուլա ռազայի» վրա թող գրվի. . աղջիկները ֆուտբոլ խաղացել են դեռեւս 2000 տարի առաջ՝ Հին Չինաստանում, . նույնիսկ արմատական իսլամի երկրներում աղջիկները ֆուտբոլ են խաղում, . վերջին երեք տարիների Իսլանդիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի եւ Իսրայելի գեղեցկուհիների մրցույթը շահել են գործող ֆուտբոլիստուհիները, . 4,5 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայում ֆուտբոլ է խաղում 104 հազար աղջիկ, Շվեդիայում՝ 350 հազար, Գերմանիայում՝ 1 միլիոն, ԱՄՆ-ում՝ 3 միլիոն… . կանանց ֆուտբոլը օլիմպիական մարզաձեւ է, . Հայաստանում ֆուտբոլ խաղում է ընդամենը 60 աղջիկ, հետեւաբար՝ «փայլուն» կերպով ընտրված թեմայի նշանակությունը հետեւյալն է. ասեղի ծայրին քանի՞ սատանա կտեղավորվի՝ 33, թե՞ 333: Ասեմ նաեւ, որ մեր ֆուտբոլիստուհիները երկրպագուների պակաս չունեն, սիրահարվում, սիրում, ամուսնանում են ու իրենց նման առողջ երեխաներ ունենում: Հաղթելիս անասելի ուրախանում, պարտվելիս՝ լաց են լինում: Ինչեւէ: Չկա չարիք առանց բարիքի: Հեռախոսազանգերն ինձ ու աղջիկներին՝ անասելի շատացել են: Շատերը վրդովվում են, իմացողները՝ եզրակացություն անում… Այնպես որ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «նախագծին»՝ հրաշալի անվճար գովազդի համար: ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Քոլեջ» ակումբի նախագահ եւ կանանց ֆուտբոլի նվիրյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031