Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պատրաստ է խաղաղապահներ ուղարկել

Հունվար 27,2006 00:00

ԵՄ-ն պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Խոսքը ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին է «Ռուսաստանը փորձում է «սառեցված» վիճակում պահպանել «սառեցված» հակամարտությունները». ըստ «Day.az»-ի՝ ասել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հասարակական պալատի անդամ ու քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի՝ Ղարաբաղում խաղաղարար ուժեր տեղակայելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Քաղաքագետի ասելով, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների «սառեցման» դեպքում դրանց քաղաքական գինը շատ հարցերում պետք է վճարի հենց Ռուսաստանը, ուստի նա փորձում է այդ իրավիճակում իրացնել իր խաղաղարար ներուժը: Մարկովի ասելով, կոնկրետ ղարաբաղյան հակամարտության դեպքում, ի տարբերություն աբխազական ու հարավօսական հակամարտությունների, Ռուսաստանը վայելում է հակամարտող երկու կողմերի՝ Ադրբեջանի եւ ավելի մեծ չափով Հայաստանի վստահությունը, ինչը հավելյալ հնարավորություն է խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Ռուս քաղաքագետը խաղաղարար ուժերի տեղակայման հարցն այսօր ավելի քան արդիական է համարում այն պատճառով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմից Ղարաբաղի նկատմամբ հնչեցվել են մի շարք կոշտ հայտարարություններ: «Ընդսմին, չպետք է մոռանալ, որ առայժմ խոսքը Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման՝ Ռուսաստանի կողմից պոտենցիալ պատրաստակամության մասին է»,- ընդգծել է քաղաքական փորձագետը: Երեկ հակամարտության գոտի խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ անդրադառնալով դարձյալ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությանը: Մամեդյարովն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների զորքերը չեն ներառվի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի կազմում, ու հավելել, որ Իվանովի հայտարարությունը «սոսկ առաջարկություն է»: Անդրադառնալով ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի անդամների այցին Լեռնային Ղարաբաղ՝ նախարարը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է մշակել խաղաղապահ ուժերի մանդատը. «Այստեղ ենթադրվում է խաղաղապահ ուժերի կազմում որոշակի երկրների ընդգրկման եւ դրանց տեղակայման հարցերի լուծումը: Այդ հարցերի համաձայնեցումից հետո կքննարկվի խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցը: Եթե հաջողվի պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ, ապա խաղաղապահները կտեղաբաշխվեն հակամարտության գոտում»: Ի դեպ, երեկ Բաքվում Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն էլ, անդրադառնալով նույն խնդրին, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը այն հարցն է, որը հակամարտող կողմերը պետք է քննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Եթե որեւէ համաձայնագիր կնքվի, ապա Եվրամիությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել, մասնավորապես՝ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031