Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային անցուդարձ

Ապրիլ 03,2007 00:00

\"\"Այսօր Դրեզդենում մեկնարկում է Շախմատի Եվրոպայի 8-րդ անատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, ինչպես նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Առաջնության կանոնակարգի համաձայն խաղացվելու է շվեյցարական համակարգով 11 տուր:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցու է Տղամարդկանց առաջնությունում հանդես է գալիս 400, իսկ կանանց առաջնութկանը՝ 150 շախմատիստ:

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է իր կազմի մեջ մտնող 145 երկրների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը 4-րդն է: Մեզանի առաջ են Ռուսաստանը, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը:

Երգիծանկարիչների հերթական ակցիան

Երգիծանկարիչների ասոցիացիայի եւ Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել էր երգիծանկարների ապրիլմեկյան ցուցահանդես: Ներկայացված էր 16 երգիծանկարիչների շուրջ 150 աշխատանք: Երգիծանկարիչների միության նախագահ Սուքիաս Թորոսյանը՝ Տոտոն, նշեց, որ արդեն 10 տարի է՝ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում. «Մենք չէինք պատկերացնում, որ նախաձեռնությունն այսքան մեծ արձագանք կստանա: Դեռ ցուցահանդեսը չբացված՝ հրապարակը մարդաշատ էր»: Ս. Թորոսյանի ձեւակերպմամբ. «Դեմ ենք ծաղրանքին, մենք երգիծում ենք»:

Երգիծանկարիչ Պավել Ջանգիրովն էլ տեղեկացրեց, որ իր նոր աշխատանքները պահել էր հենց ապրիլի մեկին ցուցադրելու համար: «Իմ աշխատանքները մշտապես մասնակցել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների՝ արժանանալով բարձր մրցանակների: Ամեն տարի մասնակցում եմ Իտալիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում կազմակերպվող ցուցահանդեսների: Այս տարի աշխատանքներ եմ ուղարկելու նաեւ Թուրքիա»,- ասաց նա: Իսկ ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը պատմեց, որ ծաղրանկարչությամբ զբաղվել է դեռ մանկությունից, երբ սկսել է նկարել ընկերներին, ուսուցիչներին, ծանոթներին՝ զվարճություն պատճառելով բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել