Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՖԵՍՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Ապրիլ 18,2009 00:00

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ապրիլի 20-ին կկայանա ցերեկույթ՝ նվիրված կլարնետահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի ծննդյան 65-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ Մհեր Նավոյանը տեղեկացրեց, որ հոբելյարին իրենց խոսքով կպատվեն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը, Դանիել Երաժիշտը, այլ արվեստագետներ եւ, բնականաբար, կոնսերվատորիայի ուսանողներ: Աբգար Մուրադյանի մասին երաժշտագետի խոսքը հակիրճ էր ու բովանդակալից. «Հոբելյարը հայ կատարողական արվեստի ակնառու դեմքերից է: Փողային նվագարանների հայ ժամանակակից կատարողական արվեստում նա մշտապես աչքի է ընկել վառ ու ընդգծված անհատականությամբ, բազմաժանր երաժշտի իր երկացանկով: Ճանաչված երաժշտի նվագը մշտապես հնչել է նուրբ թավշյա տեմբրով, ձեւի եւ բովանդակության խորը մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ընդգծված արտիստիկ կեցվածքով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել