Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է վերջին քայլը

Մայիս 05,2009 00:00

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին օլիմպիական խաղերի ծրագրին նվիրված Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի նիստում քննարկվելու է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) հայցադիմումը՝ կապված կանանց բռնցքամարտը երեք քաշային կարգերում 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու առաջարկի հետ: Սակայն ՄՕԿ-ի հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի հոկտեմբերին կայանալիք ՄՕԿ-ի գործկոմի նիստում:

Մեկ անգամ արդեն գրել ու կրկին հիշեցնում ենք, որ կանանց բռնցքամարտը Պեկինի օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու առաջին փորձն արվել է դեռ 2005 թվականին, սակայն հաջողություն չի ունեցել: Այն ժամանակ ՄՕԿ-ը համարել է, որ մրցաձեւն աշխարհում դեռ բավականաչափ տարածում չուներ: Եվ եթե այս անգամ վճիռը դրական լինի, գեղեցիկ սեռի ներկայացուցիչ բռնցքամարտիկների օլիմպիական առաջին որակավորման մրցաշարը կդառնա 2010 թվականի հոկտեմբերին Բարբադոսում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել