Լրահոս
Օրվա լրահոսը

Քնած ժամանակ ընդունած դիրքը ձեզ կմատնի

Մայիս 15,2009 00:00

Հոգեբաններն ասում են. «Քնած ժամանակ մարդու ընդունած դիրքը խոսում է տվյալ գիշեր զուգընկերոջ հետ ունեցած սեռական հարաբերության հաջողված կամ անհաջող լինելու մասին»:

Քնած ժամանակ մարդն իրեն լիարժեք ազատ է պահում, այսինքն՝ մարդը քնելիս չի կարող հատուկ ձեւ կամ դիրք ընտրել, որպեսզի գեղեցիկ, բավարարված կամ մոդայիկ տեսք ունենա: Օրինակ, կանայք քնից արթնանալիս հաճախ, զուգընկերոջը չնեղացնելու համար, խաբում են, ասելով, որ նրա հետ ունեցած սեքսն անկրկնելի էր, կամ հակառակը՝ տղամարդիկ են իրենց սիրելիներին խաբում՝ նորից չվիրավորելու համար: Սակայն, ըստ մասնագետների, այս առումով թե տղամարդկանց, թե կանանց կարելի է ստուգել սեքսից հետո, քնած ժամանակ նրանց ընդունած դիրքով: Օրինակ, եթե տղամարդը քնում է փորի վրա, նշանակում է, որ այդ գիշեր նա այնքան էլ հաջողված սեքս չի ունեցել կամ, ավելի ճիշտ, զուգընկերը նրան չի բավարարել: Ինչ վերաբերում է կանանց, ապա եթե քնած ժամանակ կնոջ ոտքերը լայն բացված դիրքով են կամ խառնված զուգընկերոջ ոտքերին, կամ էլ բարձն է գրկել, ապա սեռական հարաբերությունը լիարժեք չի եղել: Մասնագետներն ասում են նաեւ, որ եթե զուգընկերները սեքսից հետո իրար գրկած են քնում, ապա այս դեպքում որոշել, թե նրանց սեքսն ինչպիսին է եղել՝ մի փոքր բարդ է, որովհետեւ հետազոտությունները ցույց են տվել, որ եւ՛ բավարարված, ե՛ւ ոչ լիարժեք բավարարված լինելու դեպքում շատերն են քնում գրկախառնված: Իսկ եթե կինն ու տղամարդը երկուսն էլ քնած են մեջքի վրա կամ կողքի՝ դեմքով դեպի իրար, ապա նշանակում է, որ այդ գիշերը նրանց համար հիասքանչ է եղել: Իսկ երբ տղամարդն ու կինը պառկած են փորի վրա, ապա, ըստ հոգեբանների՝ վերջիններս հոգեվերլուծողի միջամտության կարիք ունեն:

Այն զույգերը, որոնք պարբերաբար արթնանում են փորի վրա պառկած՝ նշանակում է, որ նրանց հարաբերությունները լարված են՝ սեռական կյանքը ոչ լիարժեք լինելու պատճառով: Հոգեբանները խորհուրդ են տալիս հոգալ այն մասին, որ քնած ժամանակ մեկի ընդունած դիրքը չհիասթափեցնի մյուսին: Իսկ որպեսզի այդ ամենը տեղի չունենա, հարկավոր է ապրել լիարժեք սեռական կյանքով, ինչի համար էլ անհրաժեշտ է սեքսից առաջ եւ դրա ընթացքում ուղեղը չծանրաբեռնել ուրիշ մտքերով ու կենտրոնանալ միայն զուգընկերոջ վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել