Լրահոս
Օրվա լրահոսը

H1N1-ը Ուրուգվայն էլ չշրջանցեց

Մայիս 29,2009 00:00

H1N1 գրիպով վարակի 2 դեպք է հայտնաբերվել Ուրուգվայում: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Ըստ այդ տեղեկատվության, վարակվածները՝ 24-ամյա տղամարդ եւ 15-ամյա աղջիկ, օրեր առաջ վերադարձել են Արգենտինայից: Նրանց առողջական վիճակով զբաղվող բժիշկները լրատվամիջոցներին հայտնել են, որ ուրուգվայցիների մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, նրանց կյանքին էլ վտանգ չի սպառնում: Նշենք, որ հարեւան Արգենտինայում H1N1 գրիպով վարակվածների թիվը հասել է 19-ի: Ընդհանրապես Լատինական Ամերիկայում այս գրիպով հիվանդների թիվը գնալով աճում է: Չիլին չորեքշաբթի հայտարարել է, որ H1N1 գրիպով վարակված 46 նոր դեպք է հայտնաբերվել: Ըստ նույն աղբյուրի, Չիլիում վարակվածների թիվը հասնում է 165-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել