Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է

Հունիս 05,2009 00:00

Նախօրեին 66 երկիր պաշտոնապես հայտարարել է, որ իրենց բնակչության շրջանում H1N1 վիրուսով վարակված 19 հազար 273 մարդ կա, որից 117-ն արդեն մահացել է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՄՆ կառավարության՝ ԱՀԿ-ին ներկայացրած տվյալների համաձայն, հունիսի 3-ի դրությամբ իրենց երկրի բնակչության շրջանում լաբորատոր հաստատվել է 10 հազար 53 դեպք: ԱՄՆ-ում խոզի գրիպից արդեն 17 մարդ է մահացել: Այստեղ համաճարակ է գրանցվել 48 նահանգում: Մեքսիկայում լաբորատոր հաստատվել է 5 հազար 29 դեպք, ներառյալ՝ 97 մահվան դեպք: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում՝ 1530, որից 2-ն արդեն մահացել է: Կոստա Ռիկայում հաստատվել է 50 դեպք, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Արգենտինայում՝ 131, Ավստրալիայում՝ 501, Բելգիայում՝ 13, Բրազիլիայում՝ 20, Չինաստանում՝ 69, Կոլումբիայում՝ 20, Կուբայում, Իռլանդիայում, Թուրքիայում եւ Ֆինլանդիայում՝ 4-ական, Ֆրանսիայում՝ 26, Գերմանիայում՝ 28, Հնդկաստանում՝ 1, Իսրայելում՝ 33, Իտալիայում՝ 30, Ճապոնիայում՝ 385, Նիդեռլանդներում՝ 4, Նորվեգիայում՝ 4, Իսպանիայում՝ 180, Թաիլանդում՝ 2, Մեծ Բրիտանիայում՝ 339, Չիլիում՝ 313, Հունաստանում՝ 5, Ռուսաստանի Դաշնությունում՝ 3:

Նշենք, որ Հայաստանում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպ չկա: Հիշեցնենք, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, փսխում: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել