Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները կարող են փորձել լռեցնել քննադատողներին, բայց չեն կարող անվերջ խուսափել իրենց գործողությունների համար պատասխանատվությունից. Մեսրոպ Առաքելյան

Հոկտեմբեր 12,2026 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Ընդդիմադիր գործիչներին հարմար պահի, ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում այլևս օրինաչափություն է դարձել։ Արթուր Դանիելյանի կալանավորումը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։

Աջակցությունս եմ հայտնում Արթուրին։ Վստահ եմ՝ նա այս կալանավորմանն էլ կդիմանա։

Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա պատմության մեջ՝ որպես իշխանություն, որի օրոք իրավապահ և դատական համակարգերի անկախությունը լրջորեն կասկածի տակ դրվեց, իսկ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները հասարակության մեջ ավելի ու ավելի շատ հարցեր առաջացրին Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ։

Իշխանությունները կարող են փորձել լռեցնել իրենց քննադատողներին, բայց չեն կարող անվերջ խուսափել իրենց գործողությունների համար պատասխանատվությունից։

Իսկ ժողովրդավարությունը, այնուամենայնիվ, Հայաստանում հաստատվելո՛ւ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031