Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՄՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ՋՈՒՐՆ Է ԼՑՎՈՒՄ

Սեպտեմբեր 09,2009 00:00

\"\"

«70 տարի սփյուռքում մարդիկ արյուն են խմել՝ մինչեւ կարողացել են Ցեղասպանության հարցը դարձնել հարց, որ այսօր Հայաստանը կարողանա դա օգտագործել: Ու այս ամենից հետո թեթեւ ձեռքով հանգիստ դա զիջե՞լ: Մարդ պետք է նաեւ արժանապատվություն ունենա: Համակերպվել այս իրողության հետ, հարցն արժեզրկել՝ հանուն ինչի՞: Ի՞նչ ենք դիմացը ստանում»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նաեւ նշեց. «Սո՛ւտ է, երբ ասում են, թե ինչ էլ լիներ՝ Դաշնակցությունը դեմ էր լինելու: Որովհետեւ այս 16 տարիների ընթացքում, երբ սահմանը փակ է եղել՝ մե՛նք ենք աշխատել միջազգային ատյաններում, որ Թուրքիայի վրա ճնշում բանեցնեն, ու սահմանը բացվի, քանի որ մենք հասկացել ենք, որ այդ սահմանի բացումը կարեւոր է, միաժամանակ հայտարարելով, որ 16 տարի սահմանը փակել են՝ մենք չենք մեռել, 306 տարի էլ փակ լինի՝ չենք մեռնելու: Վերջապես պետք է ունենալ արժանապատվություն՝ սա նամուսի՛, թասիբի՛ խնդիր է: Պետք է վիրավորվել, ընդվզել ու հասկանալ, որ պիտի ամեն ինչ անենք, որ այն, ինչ 70 տարվա ընթացքում պայքարով ենք ձեռք բերել՝ այսպես հանգիստ, թեթեւ ձեռքով չտանք ու ջուրը չլցնենք»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել