ԱԺ նստաշրջանում քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Շուշան Սարգսյանի ելույթի ժամանակ հարց ուղղեց նրան․ «Բենզինի շուկայում փաստացի վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը, որը միջնորդ կազմակերպությունների միջոցով դարձել է Հայաստանում բենզինի և դիզվառելիքի մատակարար։ Կարո՞ղ եք ասել, թե այդ եղանակով SOCAR-ն այս պահին ի՞նչ դիրք ունի Հայաստանի նավթամթերքի շուկայում»։
Շուշան Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Ինձ հայտնի չէ ադրբեջանական SOCAR ընկերության կողմից բենզինի ուղիղ ներմուծման դեպք ՀՀ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այս պահին այդ երկրից ներմուծումներ մի քանի ամսվա դրությամբ չունենք։ Մենք բենզին ներմուծում ենք տարբեր երկրներից, այդ թվում ՝ եվրոպական։ Դրա արդյունքում է, որ ներմուծման երկրների դիվերսիֆիկացման արդյունքում ՀՀ-ում, միջազգային շուկայական գների համեմատ, ավելի ցածր գնային բարձրացում է տեղի ունեցել այս ոլորտում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ադրբեջանում միակ նավթ, գազ արտադրող ընկերությունը SOCAR-ն է, եթե իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանից դիզվառելիք կամ բենզին է ներմուծում, ուրիշ սուբյեկտ այնտեղ գոյություն չունի, ո՞նց թե SOCAR-ը չի մասնակցում»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































