Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թթ. և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 29,2026 23:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է.

«Այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։

Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։ Միաժամանակ պահանջել եմ ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։

Ակնկալում եմ, որ կուսումնասիրվեն հնարավոր խախտումները, կպարզվեն պետությանը պատճառված նյութական վնասի չափն ու պատասխանատու անձինք, իսկ վնասի հաստատման դեպքում կձեռնարկվեն դրա հատուցմանն ուղղված օրենքով նախատեսված միջոցները։

Հայաստանի երկաթուղին պարզապես բիզնես չէ․ այն մեր երկրի տնտեսական անվտանգության և տարանցիկ ներուժի կարևորագույն բաղադրիչներից է։

Պետական գույքի կառավարման ընթացքում հնարավոր չարաշահումները պետք է բացահայտվեն, իսկ պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվի։

Հ.Գ. Արձագանքների բաժնում կարող եք ծանոթանալ ամբողջական նյութին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031