Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ապատիայի պայմաններում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձարձակ ու ազատ՝ իր պրոադրբեջանական օրակարգերն առաջ մղելու հարցում». Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 29,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ծեծկռտուքը, բռնության գործադրումը, հայհոյանքը, բարոյազուրկ վարքն ու դրանց խրախուսումը նպատակ են հետապնդում ամայացնելու քաղաքական բովանդակային քննարկումների դաշտը և կարևոր օրակարգերը փոխարինելու դատարկ սենսացիոն իրադարձությունների շուրջ քննարկումներով։

Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն։ «Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, քանի որ այնտեղ բովանդակություն չկա, կա ծեծ ու ջարդ»․ սա է իշխանության ուղերձներից մեկը։

Սա նաև հանրության շրջանում բռնության կիրառման և դրա արդարացման վտանգավոր կոչ ու օրինակ է ծառայում պետության քաղաքական ղեկավարության կողմից։

Քաղաքական ապատիայի պայմաններում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձարձակ ու ազատ՝ իր պրոադրբեջանական օրակարգերն առաջ մղելու հարցում…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031