Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 10,2009 00:00

«Արեւորդի» բնապահպանական փառատոնը, որ իր տեսակով եզակի է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում, այս տարի կկայանա հոկտեմբերի 25-29-ը: ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաեւ «Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր: Իբրեւ բացման ֆիլմ, ընտրված է հանրահայտ պրոդյուսեր Լյուկ Բեսսոնի եւ ռեժիսոր Յան Արթուս-Բերտրանդի «Տունը» ֆիլմը: Մարդը խաղաղ գոյակցել է բնության հետ, սակայն վերջին 60 տարիներին երկրի բնակչության արագընթաց աճն ու նավթի հայտնաբերումը փոխել են ամեն ինչ:

Փառատոնի շրջանակներում, բացի ֆիլմերի ցուցադրությունից, նախատեսված է անցկացնել կենդանիների դիմակահանդես, սեմինարներ, «Ռոքը՝ հանուն բնության» խորագրով ակցիա:

«Ռոքը՝ հանուն բնության»-ը ահազանգում է մարդկային միջամտությամբ աղավաղված Երկիր մոլորակի մասին եւ կոչ է անում մարդկանց միահամուռ կանգնել իրենց ապագայի համար, պահպանել բնական ժառանգությունը, որ հենց ինքը՝ կյանքն է: «Ռոքը՝ հանուն բնության» ահազանգ- ձեռնարկը կիրականացվի Լոս Անջելեսում հիմնադրված «Armenian Space Station» պրոգրեսիվ գործիքային ռոք խմբի, Էկլեկտիկ ռոք ենթաոճում ստեղծագործող «Road Movie»-ի, Նյու արմ-մետալ ժանրի հիմնադիր «Որդան կարմիր» խմբի կատարումներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել