Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 16,2010 00:00

ԱՀԱԶԱՆԳԻՑ ՀԵՏՈ
Ահազանգից հետո Երեւանի Զ. Սարկավագի 121/4 հասցեում հայտնված փրկարարները հայտնաբերել են 73-ամյա Լավրենտի Հակոբյանին՝ անօգնական վիճակում:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 37 հասցեից: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են 44-րդ բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 85-ամյա Նազիկ Ղազարյանը՝ վատառողջ վիճակում:
Փրկարարները  տուժածներին հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԷԻՆ ՄԱՀԱՑԱԾ
Սիսիան քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Որոտանի 3/3 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 70-ամյա տանտիրուհու՝ Վ. Սերդյակովայի դին:
Իսկ Երեւանի Գոգոլի 9 շենքի 33 բնակարանում հայտնաբերվել էր տանտիրոջ՝ 53-ամյա Ա. Շահինյանի դին:

ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ԼՈՂԱՎԱԶԱՆ ԷՐ ԴԱՐՁԵԼ
Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցից տեղեկություն է ստացվել, որ սառչելու հետեւանքով դպրոցի ջրագիծը վնասվել է: Արդյունքում ջուրը լցվել է մարզադահլիճ՝ ինչը վտանգ է ներկայացնում հիմնապատերի համար:

ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԷՐ
Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գուգարք գյուղի  բնակիչ՝ 15-ամյա Արմեն Հախվերդյանը: Նա թունավորվել էր գազից: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել