Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ

Ապրիլ 14,2010 00:00

Երեկ Մոսկվայում հայտնի են դարձել Русская премия գրական մրցանակի հաղթողների անունները: Մրցանակը շնորհվում է ՌԴ սահմաններից դուրս ապրող բանաստեղծներին ու գրողներին, ովքեր ռուսերեն են ստեղծագործում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նշենք, որ «Խոշոր արձակ» անվանակարգում մրցանակը շնորհվել է հայաստանցի Մարիամ Պետրոսյանին՝ Дом в котором…… վեպի համար։ Սա գրողի միակ վեպն է, որը 2009թ. հավակնում էր Большая книга մրցանակին եւ զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ ընթերցողների քվեարկության արդյունքում։ Дом в котором…վեպը անչափահաս հաշմանդամների ինտերնատ-դպրոցի մասին է։

Премия գրական մրցանակի դափնեկիրներից յուրաքանչյուրն արժանանում է $5000 պարգեւի։

Այս մրցանակը շնորհվում է արդեն 5-րդ անգամ: Մրցույթը հիմնադրվել է 2005թ. «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» եւ «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել