Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑՉԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՎ

Մայիս 05,2010 00:00 Share

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ուսուցիչը մեղադրվում է անչափահաս սանուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատական նիստի ժամանակ տուժող Հասմիկ Սինանյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց, որ չնայած ուղարկված հարցմանը, դատարանը տուժածներ Հ. Սինանյանին եւ Դիանա Հայրապետյանին գործի նյութերի պատճենները չի տրամադրել: Նրանց ներկայացուցիչներին հայտարարվել է, որ պատճենները ստանալու համար պետք է 100 հազար դրամ պետական տուրք մուծեն: Լսելով Տ. Հայրապետյանի փաստարկները՝ դատավոր Արթուր Գաբրիելյանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ դատական նիստը նշանակել մայիսի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31