Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապղծության համար պահանջեց 1,5 տարի

Մայիս 13,2010 00:00

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ուսուցիչը մեղադրվում է իր անչափահաս սանուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Լեւոն Ավագյանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունն ընթանա արագացված ընթացակարգով: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը: Անչափահասների շահերի ներկայացուցիչները միջնորդեցին, որպեսզի դատական նիստը լինի դռնփակ: Այդ պահանջը նրանք հիմնավորեցին նրանով, որ տուժողները ցանկություն ունեն իրենց ցուցմունքները տալիս՝ լինեն անկաշկանդ: Որքան էլ տարօրինակ է, այդ միջնորդությունը մերժվեց, պատճառաբանությամբ, թե տուժողներն իրենց նկատմամբ կատարվածի մասին պատմել են քննիչներին:
Դատախազ Կարեն Բադիկյանը ուսուցչի արարքները համարեց մանկապղծություն եւ միջնորդեց, որպեսզի նա դատապարտվի 1,5 տարվա ազատազրկման: Լեւոն Ավագյանն ընդունեց իր մեղքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել