Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ՝ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 04,2010 00:00

\"\"ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ հունիսի 1-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մայիսի 30-ին՝ Ազատության հրապարակում եւ մայիսի 31-ին՝ Սարյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական գործերը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, վերջինիս տեղակալը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության պետը, ծանր հանցագործությունների գործերով բաժնի պետը, Կենտրոնի քննչական բաժնի քննիչը, ովքեր զեկուցել են նախաքննության արդյունքները, ձեռք բերված ապացույցները, միջադեպերի հանգամանքները:

ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել՝ միացնել նշված քրեական գործերը մեկ վարույթում եւ քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ հետագա նախաքննությունը շարունակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել