Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը

Հունիս 04,2010 00:00

\"\"Ուղիղ մեկ շաբաթից աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականները Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կսկսեն պայքարը ֆուտբոլային թագի համար:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գերազանցում է անգամ օլիմպիական խաղերին: Այդ իսկ պատճառով բուքմեյքերական գրասենյակներն արդեն սկսել են խաղադրույքներ սահմանել: Մասնավորապես, թե ո՞ր երկիրը կնվաճի աշխարհի 19-րդ չեմպիոնի կոչումը: Բուքմեյքերների համոզմամբ, գլխավոր հավակնորդը Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է: Նրան հաջորդում են աշխարհի պենտակամպեոններ Բրազիլիան, Անգլիան, Արգենտինան, Հոլանդիան, Գերմանիան: Հետաքրքիր է, որ աշխարհի ներկայիս չեմպիոն Իտալիային, ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ չի հաջողվի կրկնել չորս տարի առաջվա հաջողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել