Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան տարակուսում է իր հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ

Հունիս 29,2010 00:00 Share

\"\"Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը (նկարում) հայտարարել է, թե արդյունաբերական լրտեսությունը գերմանական տնտեսության գլխավոր խնդիրներից մեկն է՝ հավելելով, որ ավելի հաճախ այդ քայլին դիմում են Ռուսաստանն ու Չինաստանը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, գերմանացի նախարարի այդ հայտարարությունը Մոսկվայում տարակուսանք է հարուցել: «Մենք ուզում ենք ակնկալել, որ դիվանագիտական խողովակներով մեր գործընկերներից կստանանք համապատասխան բացատրություններ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդրել Նեստերենկոն: Ռուս դիվանագետները հերքել են Ռուսաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները եւ հակադարձել, թե Գերմանիայի ՆԳ նախարարի զեկույցում «խոսքը գնում է Գերմանիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություններին առաջադրված ստանդարտ տիպի մեղադրանքների մասին: Գերմանացիների ընկալման մեջ ՌԴ ներկայացուցչությունները շարունակում են մնալ որպես «լրտեսական օջախներ», որոնք խարխլում են Գերմանիայի անվտանգությունը»:
Նեստերենկոյի խոսքերով, գերմանացի նախարարն առաջադրել է «անապացուցելի մեղադրանքներ», որոնք փոխառված են, «թվում էր թե՝ վաղուց արդեն մոռացված սառը պատերազմի ժամանակաշրջանից»: Աղբյուրի մատուցմամբ, Մոսկվայի տարակուսանքն առաջացրել է հատկապես Մեզիերի այն հայտարարությունը, թե արդյունաբերական լրտեսությունը, որն իրականացվում է այդ թվում՝ հօգուտ Ռուսաստանի, Գերմանիայի համար ավելի մեծ վտանգ է պարունակում, քան՝ իսլամական ահաբեկչությունն ու աջարմատականների կամ ձախծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել