Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ «GRAND PRIX»-Ն ԱՎԱՐՏՎԵՑ

Հուլիս 07,2010 00:00

\"\"Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի չորրորդ փուլը, որին մասնակցեցին աշխարհի ուժեղագույն կին շախմատիստներից 12-ը:
Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սեւերով կարեւոր հաղթանակ տարավ ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի նկատմամբ: Շնորհիվ դրա, Էլինան նկատելիորեն բարելավեց դիրքը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում, միեւնույն ժամանակ մրցակցին վերջնականապես զրկեց հաղթող դառնալու հեռանկարից: Մեր հանրապետության երկրորդ մասնակիցը՝ Լիլիթ Մկրտչյանը, որը նույնպես եզրափակիչ տուրում խաղում էր սեւերով, միավորը բաժանեց Բաիրա Կովանովայի (Ռուսաստան) հետ:
Ջերմուկում գերազանց հանդես եկավ եւ հաղթող ճանաչվեց երիտասարդ շախմատիստուհի Նանա Ձագնիձեն (Վրաստան, նկարում): Նա տարավ յոթ հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի, չկրեց ոչ մի պարտություն եւ արժանիորեն գրավեց առաջին տեղը: Խոստովանենք, որ սա նման բարձր կարգի մրցաշարի համար փայլուն ցուցանիշ է: Իսկ մրցաշարային աղյուսակում մասնակիցները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ:
1. Նանա Ձագնիձե (Վրաստան)     9,0
2. Տատյանա Կոսինցեւա (ՌԴ)      7,5
3. Էլինա Դանիելյան (Հայաստան)    6,5
4. Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)     6,5
5. Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա) 6,5
6. Հոու Յիֆան (Չինաստան)      6,0
7. Պիա Կրամլինգ (Շվեդիա)      5,5
8. Շեն Յան (Չինաստան)      5,5
9. Մայա Չիբուրդանիձե (Վրաստան) 4,5
10. Սյու Յուհուա (Չինաստան)      4,0
11. Բաիրա Կովանովա (ՌԴ)      3,0
12. Մարթա Ֆիերո (Էկվադոր)      1,5
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը լավ հանդես եկան Ջերմուկում: Ու չնայած նրանք ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի մրցաշարերի ընդհանուր հաշվարկով էլ բավականին բարձր տեղեր են զբաղեցնում, ընդհանուր հաշվարկով հաղթելու եւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ դառնալու հնարավորություն չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել