Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՄՆԵԲԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Սեպտեմբեր 09,2010 00:00

«Կարծում եմ, ադրբեջանական ղեկավարությունը գիտակցում է այն հսկայական ռիսկերը եւ պոտենցիալ կորուստները, որ կապված են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի հետ»,- «Ազատություն» ռադիոկայանի մատուցմամբ, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա նաեւ նշել է, թե այս ամռանը շփման գծում տեղի են ունեցել ամենալուրջ բախումները վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում, եւ զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումների ուժգնացումը կարող է անվերահսկելի դարձնել դրանք, ուստի՝ դրանց պետք է լուրջ վերաբերվել:
Սեմնեբին անհրաժեշտ է համարել հրադադարի ռեժիմի ուժեղացումը՝ որպես հնարավոր տարբերակ նշելով ավելի շատ միջազգային դիտորդների տեղակայումը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի մոնիտորինգի 6 հոգանոց առաքելության հնարավորությունները սահմանափակ են դիտարկումներ եւ միջադեպերի հետաքննություն իրականացնելու համար:
«Շփման գծի երկայնքով մենք ունենք անորոշ իրավիճակ, քանի որ սա ինքնակարգավորվող հրադադար է, երբ երկու կողմերը գտնվում են դեմ առ դեմ` առանց նրանց միջեւ որեւէ բաժանարար ուժի»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել