Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԳԱԱ-Ն

Սեպտեմբեր 24,2010 00:00

Ըստ lragir.am-ի, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ գիտության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նամակում, ի թիվս այլ մտահոգությունների, ասվում է. «Միության փլուզումից հետո մեր գիտությունը թեւակոխեց ամենաթողության ժամանակաշրջան, եւ ակադեմիկոսները սկսեցին ընտրվել «առեւտրի» արդյունքում։ Ընդ որում, ակադեմիկոսները, հիմնականում չզբաղվելով լուրջ գիտությամբ, ստանում են ցմահ հավելավճարներ եւ իրավունք՝ ցմահ օգտագործելու հարկատուների գումարներն իրենց հայեցողությամբ։ Համեմատության համար նշենք, որ անգամ երկրի նախագահները եւ Ազգային ժողովի անդամները, որոնք ընտրվում են հարյուր հազարավոր մարդկանց կողմից, միայն ժամանակավոր լիազորություններ են ստանում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել