Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՔՐԳՈՐԾ

Սեպտեմբեր 28,2010 00:00

«Արմինֆո» գործակալության տեղեկացմամբ, Հայաստանի բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Այս տարվա օգոստոսին միանգամից մի քանի քրեական գործ էր հարուցվել 2006-2008թթ. Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար հայտամրցույթում հաղթած ընկերությունների նկատմամբ: Իրավապահ մարմինների տեսադաշտում էին հայտնվել «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն» եւ «Գ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունները: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Գ. Էլոյան եւ որդիներ» ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնակի խոշոր չափերի գույքի յուրացում», «Տրի Գրենի» նկատմամբ՝ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերի գույքի յուրացում): Այդ գործերի առնչությամբ նշանակվել են համալիր ստուգումներ ֆինանսների եւ բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ «Ուայթ Գեյթի» նկատմամբ՝ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով (անփութություն եւ պաշտոնեական դրության չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետեւանքների):
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, տվյալ պահի դրությամբ մեղադրյալներ չկան: Սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Արտաշես Զիրոյանը նույնպես անցնում է քրեական գործով, բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել