Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սմարթֆոն՝ «Վիվա-Սելից»

Սեպտեմբեր 29,2010 00:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ «Samsung» ընկերության հետ բացառիկ եւ պաշտոնական համագործակցության շրջանակներում Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը: Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրյան դարձնում է առավել հարմարավետ, հետաքրքիր եւ լիարժեք: Android համակարգով գործող Galaxy S-ը՝ 4 դյույմ չափի Super AMOLED էկրանի եւ 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի համադրությամբ, թույլ է տալիս վայելել HD ֆորմատի տեսանյութեր, իսկ Layar Reality Browser-ի շնորհիվ՝ հեշտությամբ տեղեկանալ շրջակայքում առկա սրճարանների, խանութների, պատկերասրահների եւ հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերի մասին եւ օգտվել LBS (Location Based Services) ծառայություններից: «Social Hub»-ի շնորհիվ օգտագործողը հնարավորություն ունի մշտապես կապի մեջ լինելու ընկերների, գործընկերների եւ ընտանիքի անդամների հետ՝ անկախ գտնվելու վայրից:

Այս սմարթֆոնն օգտագործողը հնարավորություն է ստանում ձայնագրելու, մոնտաժելու եւ դիտելու HD ֆորմատի տեսանյութեր, շրջելու ինտերնետում եւ ընթերցելու նախընտրած գրականությունը: Իսկ Android MarketTM-ի բազմապիսի ծրագրերն օգտագործողին տալիս են այս սմարթֆոնից օգտվելու է՛լ ավելի մեծ հնարավորություններ: Ավելին, օգտագործողները նաեւ ունեն GoogleTM-ի Google SearchTM, GmailTM եւ Google MapsTM բջջային ծառայություններից օգտվելու հնարավորություն: Այլ սարքերի, այդ թվում՝ նոութբուքերի, հեռուստացույցների եւ լուսանկարչական եւ տեսախցիկների հետ անլար եղանակով ինտեգրման հնարավորությունից զատ, սոցիալական շփման՝ «Social Hub» համակարգը թույլ է տալիս կապ պահպանել սոցիալական կայքերի եւ էլեկտրոնային նամակագրության միջոցով:

Samsung Galaxy S սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերակով՝ 16 ԳԲ եւ 8 ԳԲ ներքին հիշողությամբ՝ համապատասխանաբար՝ 315000 դրամ եւ 295000 դրամ արժողությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերված Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել