Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎՏԱՆԳԸ ԴԵՌ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՊԱՐՍԿՈՒՀՈՒՆ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Իրանի քաղաքացի Սակինե Մոհամմադի Աշտիանին մահապատժի է ենթարկվելու սպանություն կատարելու համար, եւ դա ավելի առաջնային մեղադրանք է, քան շնանալու մեղադրանքը: Այդ մասին, news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ-Խոսեյն-Մոհսենի-Էջեյը: Դատախազության հայտարարությունը նշանակում է, որ Աշտիանին չի քարկոծվելու շնանալու համար, քանի որ նա պետք է դատապարտվի սպանության համար՝ կախաղան բարձրացվելու միջոցով: «Պետք չէ քաղաքականացնել այդ հարցը, եւ դատական իշխանությունը կախված չէ քարոզչական արշավից, որն սկսել են արեւմտյան լրատվամիջոցները»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Սակինե Աշտիանին դատապարտվել է մահապատժի՝ քարկոծման եղանակով, ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը առնչություն ունենալու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ ցուցմունքները կորզվել են ճնշումների միջոցով: Երբ Սակինե Աշտիանիի պատմությունը հայտնի դարձավ արտերկրում, իրանական իշխանությունները որոշեցին հետաձգել մահապատժի իրականացումը: Առայժմ հայտնի չէ կրկնակի դատաքննության ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել