Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղըզստանում ընտրությունները թափանցիկ էին

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Կիրակի օրը Ղրղըզստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քվեների 80 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջատարն է ազգայնական «Աթա-Ժուրտ» («Հայրենիք») կուսակցությունը, որը վայելում է հատկապես երկրի հարավային շրջաններում բնակվող ղրղզների աջակցությունը: Հիշեցնենք, որ քվեների 8,7 տոկոսը ստացած այդ կուսակցությունը համարվում է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին մոտ կանգնած քաղաքական ուժ:
Խորհրդարանում մանդատներ ստանալու համար սահմանված նվազագույն՝ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել է ընտրություններին մասնակցած 29 կուսակցությունից 5-ը, սակայն խորհրդարանում մեծամասնություն ապահովել չի հաջողվել եւ ոչ մի կուսակցության: Հենց այս կուսակցության առաջնորդներից մեկն է այն հայտարարության հեղինակը, թե՝ Ղրղըզստանում էթնիկ ոչ մի խումբ չի կարող ղրղզների հետ հավասար լինել:
Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւան կայացած ընտրությունները որակել է «ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ»:
Ընտրություններին հետեւած ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մորտեն Նոգլունդը ընտրությունները որակել է «ժողովրդավարացման գործընթացում կարեւոր առաջընթաց քայլ»: Ղրղըզստանում կայացած ընտրությունները ազնիվ են որակել նաեւ ԱՊՀ դիտորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել