Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Նվերներ սահմանամերձ գյուղերին

Նոյեմբեր 27,2010 00:00 Share

Գյուղական համայնքների զարգացման «Թրփանճեան» ծրագրի շահառու, նոյեմբերյանցի անհատ ձեռներեց Անուշ Ծատուրյանը եւ «Թրփանճեան» հիմնադրամի ֆինանսավորող Հայաստանի ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողներ նոյեմբերի 25-ին նվերներով այցի էին գնացել Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի նախակրթարան: 690 բնակիչ ունեցող գյուղի նախակրթարանն ունի 25 սան: Հյուրերը նվեր էին բերել գրենական պիտույքներ, նկարչական պարագաներ, փափուկ խաղալիքներ: Անուշ Ծատուրյանը սահմանամերձ գյուղի 3 հղի կանանց նվիրեց իր արտադրած նորածնի սպիտակեղենի փաթեթներ: Հարեւան Բարեկամավան գյուղում հյուրերը հագուստներ նվիրեցին գյուղի անապահով 2 ընտանիքի: Բարեկամավանի միակ հղին էլ Անուշ Ծատուրյանից նորածնի փաթեթ ստացավ: Գյուղական համայնքների զարգացման «Թրփանճեան» ծրագրի Տավուշի մարզային գրասենյակի ղեկավար Զորայր Կիրակոսյանը հայտնեց, որ Դովեղից եւ Բարեկամավանից զատ ծրագրի շահառուներ են նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար, Այգեձոր, Չինարի եւ Չորաթան գյուղերը, որոնք նույնպես նվերներ են ստանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930