Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՇԱՐԺ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Նոյեմբերի 29-ին հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով 19.51-ին ՀՀ տարածքում՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 1,8 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղական ժամանակով 19.52-ին, 19.58-ին, 20.12-ին, 20.22-ին, 20.45-ին նույն տարածքում գրանցվել են նաեւ համապատասխանաբար 2. 3, 1.4, 2.0, 2.4, եւ 1.4 մագնիտուդով երկրաշարժեր:

Ժամը 20.22-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ եւ Կեչուտ գյուղերում: Ավերածություններ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել