Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի խորհրդանիշը հետապնդում է Իրանին

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Իրանի կառավարությունը սարսափելի զայրացել է, երբ արբանյակից արված լուսանկարում հայտնաբերել է, որ Թեհրանում ռազմաօդային ուժերի շտաբի վրա հստակորեն երեւում է «Դավիդի աստղ» կոչվող վեցանկյունը, որը հրեական խորհրդանիշի գլխավոր բաղադրիչն է: Բրիտանական The Daily Mail-ի մատուցմամբ, նաեւ լուսային խաղի արդյունքում երեւակվող այդ պատկերի ծագումն անհայտ է, բայց իրանցի պաշտոնյաներն արդեն պահանջել են շենքի կտուրն անհապաղ մաքրել այդ ատելի խորհրդանիշից:

Իրանական մամուլը պնդում է, որ երկրի ռազմաօդային ուժերի շտաբի շենքը կառուցվել է իսրայելցի ինժեներների կողմից, դեռ շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլեւիի իշխանության օրոք, երբ երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին ջերմ էին. Իսրայելը Իրանին զենք էր վաճառում նավթի դիմաց, իսկ ինքնաթիռները Թեհրանի եւ Թել-Ավիվի միջեւ պարբերական չվերթներ էին իրականացնում:

Հիշեցնենք, որ «Դավիդի աստղը» այս տարվա օգոստոսին նկատվել էր Թեհրանի Հեղափոխության հրապարակի շենքերից մեկի ճակատին: Ավելի վաղ, փետրվարին, իրավապաշտպանները մեղադրել էին իսրայելական ՑԱԽԱԼ- ին՝ «պաղեստինցի ժողովրդին անիմաստ ստորացնելու» մեջ: Սկանդալի պատճառը 2009թ. հունվարի 3-10-ը ընկած ժամանակահատվածում արբանյակից արված լուսանկարն էր եղել, որի վրա Գազայի դաշտերում փոխադրամիջոցների հետքերը նշվել էին «Դավիդի աստղերի» ձեւով: Այն ժամանակ բացատրվել էր, որ լուսանկարում հայտնված «Դավիդի աստղերը» ընդամենը պաղեստինցի գյուղացիների դաշտերով անցած իսրայելական տանկերի թրթուրների հետքերն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել