Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՂՋԻԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍԼԱՄԸ

Դեկտեմբեր 07,2010 00:00

Իրանական «Ադիան Նյուզ» կայքի համաձայն՝ իրանահայ Լուսիկ Մանուկյանը, դիմելով Թեհրանում «Ահլ Ալ Բեյթ» մահմեդական միջազգային հավաքականության գրասենյակ ու հանդիպելով Հուջաթոլիսլամ Ախթարիի հետ, հրաժարվելով իր կրոնից՝ ընդունել է իսլամ կրոնը եւ մահմեդական շիա թեքումը՝ որպես դավանանք: «Ահլ Ալ Բեյթ» հավաքականության գրասենյակի լրատվական կայքի մատուցմամբ՝ իրանահայ Լուսիկ Մանուկյանը նաեւ մահմեդական «Զահրա» անունն է ընտրել իր համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել