Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉՈՎ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Օրերս Tweetter միկրոբլոգերի կայքում 5,5 մլն երկրպագու ունեցող հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին կոչ է արել դիմել ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիին՝ օրակարգ մտցնելու թիվ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սա հետեւել է երգիչ Սերժ Թանկյանի Facebook, Twitter սոցիալական ցանցերում եւ իր կայքում արած այն գրառմանը, որով նա իր երկրպագուներին կոչ է անում աջակցել մարդու իրավունքներին վերաբերող հիշյալ օրինագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել