Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ odnoklassniki.ru-ՈՒՄ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Ամանորի նախօրեին բոլորի կողմից սիրված odnoklassniki.ru սոցիալական կայքը անակնկալ է մատուցել իր այցելուների համար: Ինչպես հայտնի է՝ odnoklassniki.ru-ի որոշ ծառայություններ վճարովի են: Մասնավորապես՝ «5+» գնահատականը կամ լրացուցիչ սմայլիկների պատվիրումը: Նախկինում դրանք կարելի էր պատվիրել ամսական 1000 դրամ (մոտ 2,8 դոլար) վճարելով՝ բջջային հեռախոսից ուղարկելով համապատասխան SMS: Բջջային հեռախոսի միջոցով պատվերների դեպքում դրանք այսուհետեւ կարժենան 3000 դրամ՝ 30 օրվա համար: Իսկ վիրտուալ նվերների համար եթե նախկինում 1 SMS-ի միջոցով հնարավոր էր 3 նվեր մատուցել, այժմ միայն մեկի համար ես 1000 դրամ արժողությամբ հաղորդագրություն ուղարկում: Օdnoklassniki.ru-ի ծառայությունները թանկացել են գրեթե 3 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031