Լրահոս
Օրվա լրահոսը

Տղաների առաջնությունը մեկնարկեց

Հունվար 20,2011 00:00

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հիվանդության պատճառով մեկշաբաթյա հետաձգումից հետո մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունը, որին մասնակցող բոլոր 12 շախմատիստներն էլ գրոսմայստերի կոչում են կրում:
Առաջին տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Ավետիք Գրիգորյան-Տիգրան Լ. Պետրոսյան՝ 1/2, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Քոթանջյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Արտաշես Մինասյան՝ 1/2, Զավեն Անդրիասյան-Արա Մինասյան՝ 1/2, Հրանտ Մելքումյան-Դավիթ Գ. Պետրոսյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան-Աշոտ Անաստասյան՝ 1/2:
Երեկ երկրորդ տուրում հանդիպում էին Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Աշոտ Անաստասյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, Արա Մինասյանը եւ Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը եւ Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Երկրորդ տուրից հետո միայն հաղթանակներ են տոնել Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը, որոնք էլ ստանձնել են մրցաշարային աղյուսակի առաջատարների դերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել