ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն բանի համար, որ չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ այդ որոշումը որակելով խայտառակ և ամոթալի։ Նրա խոսքով՝ այդ որոշումը բիծ է թողել Նորվեգիայի վրա, որտեղ գտնվում է Նոբելյան կոմիտեն, հայտնում է Reuters-ը։
Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է Նավանեթեմ «Նավի» Փիլային՝ «խաղաղությունը և միջազգային իրավունքը խթանելու համար»:
85-ամյա Փիլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008-2014 թվականներին: Եղել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր, Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի նախագահ: Նա գլխավորել է պաղեստինյան օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը, որն անցած տարի եզրակացրել էր, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է գործել:
Թրամփը Փիլային անվանել է «անհայտ անձնավորություն»: «Ես երբեք չեմ լսել այդ մարդու մասին։ Ոչ ոք չի լսել», – ասել է նա։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































