Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը կաշառք տալ-ստանալու կասկածանքով ձերբակալել էին Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանին, որն այս պահին նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողն է։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ թեև նախաքննական մարմինը միջնորդել է նրան երկամսյա կալանքի ենթարկել, դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ ամսով։
Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում Բյուրակնի դպրոցում որպես գիշերային պահակ աշխատող Մ․Ս․-ի ու այդ նույն դպրոցի հավաքարար, բակապահ ու ցերեկային պահակ աշխատող Ա․Ս․-ի ցուցմունքներն են, համաձայն որոնց՝ նախկին տնօրենը աշխատանքից չազատելու պայմանով երկու տարի շարունակ յուրաքանչյուր ամիս նրանցից պահանջել ու ստացել է աշխատավարձերից 50 հազար դրամ։
Գործը քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում։
Կարդացեք նաև
Նշենք, որ սա կրթական հաստատությունն է, որտեղ կյանքը հանդարտ չի ընթանում, մշտապես ինտրիգներ են հյուսվում, քրեական գործեր հարուցվում, պաշտոնակռիվներ մղվում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































