Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Ապահովել մասսայական կրթություն հատկապես այն բնակավայրերում, որտեղ թվային հմտությունների զարգացումը կարևոր և առանցքային նշանակություն ունի․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հոկտեմբեր 10,2026 10:15 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև հոկտեմբերի 9-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը և Հայաստանում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ներկաներին ողջունել և հուշագրի կարևորությունն է ընդգծել նախարար Դավիթ Թադևոսյանը՝ նշելով, որ կողմերի միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Այս համատեքստում նախարարն առանձնացրել է 2023 թվականից նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած, իսկ այս տարի առաջին անգամ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ գործընկերությամբ շարունակվող «Մասսայական ուսուցում» ծրագիրը՝ որպես հաջողված համագործակցության օրինակ։

«Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել մասսայական կրթություն հատկապես այն բնակավայրերում, որտեղ թվային հմտությունների զարգացումը կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Այս ծրագիրն ուղղված է արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ընդհանուր թվային գրագիտության ուղղություններով գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։

Մեր համագործակցության խարիսխը «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնությունն է, որի շրջանակներում իրականացվող համալիր միջոցառումները մեր գերակա նպատակի իրագործման հանդեպ համակողմանի մոտեցման ցուցանիշ են»,- նշել է նախարարը:

Նաթիա Նացվլիշվիլին  կարևորել է ՄԱԶԾ-ի և նախարարության համագործակցությունը՝ ընդգծելով՝ ընդհանուր համոզմունքը, որ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը առաջիկա տասնամյակների ընթացքում որոշիչ դեր են ունենալու Հայաստանի զարգացման գործում։

«Նախարարության հետ համատեղ մենք սահմանել ենք խիստ հավակնոտ և միաժամանակ  իրատեսական նպատակ՝ աջակցելու տեխնոլոգիական և ԱԲ կառավարման ոլորտի զարգացմանը, ամրապնդելու թվային և ԱԲ գրագիտությունը հասարակության բոլոր խմբերի շրջանում, խթանելու նորարարությունն ու տեխնոլոգիաների փոխանցումը, աջակցելու թվային ձեռնարկատիրությանը և Հայաստանի ամբողջ տարածքում քաղաքացիների համար ստեղծելու հնարավորություններ՝ վստահորեն մասնակցելու թվային տնտեսությանը»,- նշել է Նաթիա Նացվլիշվիլին՝ շեշտելով՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը գործընթացի ավարտ չէ, այլ՝ երկարաժամկետ գործընկերության սկիզբ:

Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն՝ արհեստական բանականության (ԱԲ) ազգային ռազմավարության, ԱԲ գրագիտության ազգային քաղաքականության հայեցակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի մշակման, քննարկման և հնարավոր կիրառման գործընթացների շրջանակներում՝ նպաստելու ԱԲ-ի պատասխանատու, արդյունավետ և անվտանգ օգտագործմանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել նաև թվային և ԱԲ տեխնոլոգիաների տարածմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ու թվային ձեռնարկատիրության խթանմանը նպաստող քաղաքականությունների և գործնական ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև աջակցել պետական մարմինների ներգրավմանը թվային և ԱԲ ոլորտի քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

Որպես այս համագործակցության կարևոր մեկնարկ՝ արդեն այս նոյեմբերին նախատեսվում է անցկացնել «Արհեստական բանականություն. Հայաստան 2026» («AI days 2026») միջոցառումը՝ ԱԲ-ի լայնածավալ, պատասխանատու և արդյունավետ կիրառումը Հայաստանում խթանելու համար:

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031