Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական հարցերի առումով ինֆորմացիոն քաղց կա

Մարտ 29,2011 00:00

Հայաստանում սեռական կյանքի վերաբերյալ գերհետաքրքրություն է նկատվում

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, այն, որ, «Google»-ի տվյալներով, «պոռնո» բառը որոնելու մեջ առաջին տեղում հայերս ենք, մեզ համար ամոթալի է, անտեղյակության արդյունք: Ամեն դեպքում նա կասկածի տակ դրեց «Google»-ի հետազոտությունը. «Հարց է, թե ինչպեսւ է անցկացվել հետազոտությունը, որովհետեւ Հայաստանին հաջորդում են մի շարք երկրներ: Եթե առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանը, ապա մեզ հաջորդում են Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, այսինքն՝ երկրներ, որոնց սեքսուալ կուլտուրայի բովանդակությունը խիստ տարբեր է: Այս իսկ պատճառով հարց է առաջանում, թե ինչպե՞նս է կատարվել հետազոտությունը: Պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում սեքսուալ առողջության վերաբերյալ քննարկումները այնքան էլ պատշաճ մակարդակով չեն ընթանում, նույնիսկ կարելի է ասել, որ սեքսուալ առողջության ակտուալ հարցերը, որոնք ցանկալի է, որ հաճախ քննարկվեն մասնագետների կողմից, գտնվում են անմխիթար վիճակում: Ինֆորմացիայի քաղցն է ստիպում մարդկանց ինտերնետում փորձել գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները»:
Վ. Շահրամանյանը նաեւ նշեց, որ Հայաստանում նվազել է առաջին անգամ սեռական կյանքով ապրելու տարիքը: Բժիշկը նշում է, որ երիտասարդների եւ դեռահասների հետ շփվելիս հարցնում է, թե որտեղի՞ց են սեռական առողջությանն առնչվող ինֆորմացիա ձեռք բերում. «Աղբյուրները նույնն են՝ փողոց, ինտերնետ, ընկերական միջավայր: Հազվադեպ է պատահում, որ երիտասարդները նշեն մասնագիտական կամ հանրամատչելի գրականություն, որը կարտացոլի սեռական առողջության ակտուալ հարցերը: Ստեղծվում է ինֆորմացիոն վակուում, բացը մեր հասարակությունը փորձում է գտնել ինտերնետի միջոցով, իսկ ինտերնետում կարելի է հանդիպել ապատեղեկատվական մի շարք կայքեր, որոնք ավելի շատ ապատեղեկացնում են հասարակությանը»:
Բժիշկն ահազանգում է՝ արդյունքում ունենում ենք պատկեր, որ Հայաստանում կա սեռական առողջության վերաբերյալ մասնագիտական ինֆորմացիայի պակաս. «սա մտահոգիչ է»: 
«Ինտերնետից հիմնականում օգտվում են դեռահասները: Դեռեւս 10-15 տարի առաջ առաջին սեռական հարաբերությունների տարիքը միջինում կազմում էր 18  տարեկանը: Այսօր մեր ուսումնասիրությունները պարզել են, որ այս տարիքը հայերի շրջանում զգալիորեն նվազել է՝ կազմելով միջինում 15-16 տարեկան»,- ասում է Վ. Շահրամանյանը:
Սեքսապաթոլոգը գտնում է, որ պատճառներից մեկը դարձյալ գերհետաքրքրասիրությունն է սեռական ոլորտի վերաբերյալ. «Դեռահասը մտածում է՝ փորձել այն, ինչի մասին ինֆորմացիան քիչ է, ինչի մասին չի խոսվում տանը, դպրոցում, բայց, ցավոք, գռեհիկ ձեւով խոսվում է փողոցում եւ ինտերնետում: Դեռահասները ինտերնետի միջոցով փորձում են, ինֆորմացիայով զինվելով, առաջին իսկ փորձը կատարել հենց այն տարբերակով, ինչը տեսնում են ինտերնետում: Երիտասարդների հետ զրուցելիս, որոնք երբեմն-երբեմն դիմում եմ սեքսոլոգների օգնությանը, հարցնում եմ, թե որտեղի՞ց է ստացել այդ ինֆորմացիան: Ապա կատարում եմ անկետավորում, ըստ որի պարզում ենք, թե առաջին սեռական հարաբերությունը որ տարիքում է եղել եւ, բացի տարիքը, նաեւ նշվում է, թե ում հետ է եղել, այսինքն՝ զուգընկերուհի՞ է, թե՞ վճարովի ծառայություն: Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ գրեթե 60 տոկոսի դեպքում առաջին սեռական հարաբերությունը լինում է վճարովի ծառայության միջոցով»:
Բանախոսը նշեց, որ վերը նշված տվյալները հիմնականում տղաների մասին են. «Աղջիկների պարագայում տարիքն այդքան վտանգավոր չէ, որքան տղաների:  Տղաների սեքսուալ վարքագիծը այս առումով ավելի վտանգված է, որովհետեւ որքան վաղ է սեռական կյանքի զարթոնքը, այնքան ավելի մեծ հավանականություն կա սեռական խնդիրներ ունենալու առումով»: Վ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններն ընդգրկել են նաեւ դպրոցները. «Դպրոցներից մի քանիսում հարցաշարերի տեսքով անցկացվել են ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ բարձր դասարանների տղաների մեծ մասն արդեն ունի սեռական կյանքի փորձ: Բայց թե ինչ պայմաններում է կատարվել այդ փորձը եւ ինչ ինֆորմացիայի ազդեցության տակ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Մարզերում ինֆորմացիայի պակասն ավելի շատ է: Այնտեղ վիճակն ավելի տխուր է: Տարիքը տարբերվում է Երեւանից, այնտեղ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը  17-ն է»:
Անդրադառնալով աղջիկներին, սեքսապաթոլոգն ասաց. «Նախկինում, եթե միջին տարիքը սեռական կյանքով ապրելու 20-ից հետոն էր, հիմա պատկերն այլ է՝ 17-18 տարեկանը. հաճախ առիթ ենք ունենում լսելու, որ աղջիկների առաջին սեռական հարաբերությունը սեքսի փոխարինող ձեւն է լինում՝ անալային սեքսը: Ըստ նրանց, անալային սեքսը  զերծ է պահում սեռական խանգարումից, ըստ որի էլ մեծ կիրառում ունի աղջիկների շրջանում»:
Իսկ թե երբ է ճիշտ սկսել սեռական կյանքով ապրել, այս մասով էլ բժիշկն ասաց. «Պետք է հաշվի առնել հոգեսեռական զարգացածությունը: Խորհուրդ է տրվում սեռական կյանքով ապրել 18 տարեկանից հետո: Ցանկալի չէ, որ տարիքը լինի 16-ից ցածր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031