Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկներ, աղբ եւ «պիկնիկ»

Մայիս 07,2011 00:00

\"\"«Առավոտը» մայիսի 3-ի համարում տպագրված «Առեւտուր՝ Չարենցի «քթի» տակ» հոդվածում անդրադարձել էր Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի շքամուտքի դիմաց տեղադրված ծաղիկների վաճառքին: Նշել էինք նաեւ, որ քաղաքապետարանը հարցի առնչությամբ խոստացել էր օպերատիվ պատասխանել, եթե հարցերը գրավոր ուղարկեինք, ինչը եւ արել ենք: Քանի որ «Առավոտի» տրամադրության տակ է մի քարտեզ, որով նախատեսված է թանգարանի շքամուտքի առջեւով անցնող ավտոճանապարհ կառուցել առաջիկայում, այդ մասին եւս մեկնաբանություն էինք խնդրել քաղաքապետարանից:

Բազմաթիվ զանգերից հետո, քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հեռախոսով մեկնաբանեց միայն ծաղկի վաճառքի հարցը, ասելով, թե այն թույլատրված է քաղաքապետարանի կողմից. «Դա չի խախտում բացօթյա առեւտրի հետ կապված օրենքը: Այնտեղ կետ կա, ըստ որի՝ ծաղիկների, զովացուցիչ ըմպելիքների, պաղպաղակի բացօթյա առեւտուրը թույլատրվում է: Այնպես որ, թույլատրվում է եւ ոչ միայն Չարենցի տուն-թանգարանի մոտ, այլեւ ուրիշ տեղեր նույնպես»:

Փաստենք, որ ծաղկավաճառները ոչ միայն աղբ են թողնում թանգարանի կանաչապատ պուրակում, այլեւ «պիկնիկ» կազմակերպում տեղում, դեռ պիջակներն էլ կախում Կարսից բերված եղեւնիներից:

Հետաքրքիր է, տեսնես քաղաքապետարանը ավտոճանապարհի հնարավոր շինարարության հարցի մասի՞ն էլ է նման կիսատ-պռատ մեկնաբանություն անելու, թե՞ հարցը մնալու է «օդից կախված», քանի որ առայժմ զլանում են մեկնաբանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել