Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ

Հուլիս 22,2011 00:00

Գվինեայի իշխանությունները պետության ղեկավարի՝ Ալֆա Կոնդեի նստավայրի դեմ դեռեւս երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակման առնչությամբ ձերբակալել են տասնյակ զինծառայողների: BBC-ի մատուցմամբ, կալանավորվել է 37 մարդ, այդ թվում՝ ավագ սպաներ: Կալանավորված զինծառայողների մեծ մասը ծառայել է երկրի նախորդ առաջնորդի՝ ռազմական բռնապետ, գեներալ Սեկուբ Կոնատեի նախագահական գվարդիայում: Նախորդ նախագահը իր իշխանությունը Կոնդեին էր հանձնել անցած տարի ընտրություններում կրած պարտությունից հետո:

Կոնդեն ինքը հարձակման ժամանակ չէր տուժել, բայց նստավայրը հարձակման ընթացքում փլուզվել էր, զոհվել էր մեկ մարդ: Շուրջ մեկ ժամ տեւած փոխհրաձգությունից հետո գործող նախագահի հավատարիմ ուժերին հաջողվել էր ետ մղել հարձակումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել