Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՋԱԽՋԱԽՎԵՑ

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"Սեպտեմբերի 10-ի երեկոյան Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, Ադրբեջանի հետ սահմանից եւ դիպուկահարներից հեռու ճանապարհին բախվել էին Երեւանի մի բնակչի պատկանող «Մերսեդեսն» ու Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Հենրիկ Մաճկալյանի «Նիվան»: Բախումը բավական ուժգին է եղել, երկու մեքենաները խիստ տուժել էին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Դատելով մեքենաների դիրքից, վթարի պատճառը տրանզիտ համարներով «Մերսեդեսն» էր, որ մտել էր երթեւեկության հանդիպակաց գոտի: Դեպքից հետո՝ ժամը 18:40-ի մոտ, ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանը ուսումնասիրում էր պատահարի վայրը եւ հանգամանքները: Պատահարից ավելի քան մեկ ժամ էր անցել, սակայն ԱՊՊԱ-ից դեռ չէին ժամանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930