Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան մտադիր է ավարտել աշխարհի բացարձակ չեմպիոնի կարգավիճակում եւ երազանքն ի կատար ածելու համար պատրաստ է մենամարտել այսօրվա առաջատարներից մեկի հետ: Նա լրատվամիջոցներին մասնավորապես ասել է. «Ես կարող եմ հաղթել Կլիչկո եղբայրներից ցանկացածին: Նրանք մտածում են միայն իրենց հոնորարների մասին: Այդ պատճառով էլ չեն ցանկանում ռինգ մտնել լավագույն բռնցքամարտիկների հետ»: Հիշեցնենք, որ Կլիչկո եղբայրները լիովին տնօրինում են գերծանր քաշային կարգը: Նրանց են պատկանում բոլոր հնարավոր գոտիները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: